211652_close_icon
views-count541 դիտում article-date 23:36 24-01-2023

Սերբիան կարող է կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը, եթե հրաժարվի Կոսովոյի հարցով ծրագրից. Վուչիչ

Սերբիան կքննարկի Եվրամիության ծրագիրը, որն առաջարկում է կարգավորել հարաբերությունները Կոսովոյի հետ, քանի որ նա կարող է կորցնել դաշինքին միանալու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը:

«Առանց ԵՄ-ի աջակցության մենք քաղաքականապես եւ տնտեսապես կպարտվեինք»,-ասել է Վուչիչը լրագրողներին Բելգրադում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բանագնացների հետ հանդիպումից մի քանի օր անց։ «Ծրագիրն արժանի է քննարկման՝ թեեւ հեշտ չէ գտնել այդ փաստաթղթում որեւէ բան, որը կարող է մեզ ուրախացնել։ Ընդհակառակը»,-նշել է նա։

Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից կազմված եւ որպես ԵՄ առաջարկ ներկայացված առաջարկը չի պահանջում, որ Սերբիան ստորագրի Կոսովոյի անկախության մասին համաձայնագիրը: Սակայն Սերբիան ստիպված կլինի դադարեցնել Կոսովոյի անդամակցությանը միջազգային կազմակերպություններին, ասվում է փաստաթղթի նախագծում, որը հրապարակել է «Դանաս» թերթը։

Համաձայն հայտարարված 10 կետից բաղկացած ծրագրի՝ Կոսովոն կստանա լիարժեք միջազգային ճանաչում, իսկ Սերբիան կարող է որոշակի ինքնավարություն ստանալ Կոսովոյում բնակվող սերբերի համար։ Կոսովոն նաեւ պետք է երաշխավորի բազմադարյա եկեղեցիների եւ վանքերի անվտանգությունը, որոնք Սերբիան համարում է իր կրոնի եւ պատմության կարեւորագույն հուշարձանները, այն դեպքում, երբ Բելգրադը որոշ կապեր կպահպանի Կոսովոյի տարածքում սերբական անկլավների հետ: Ծրագրի մանրամասները Վուչիչը չի նշել:

«Այդ առաջարկի առաջխաղացումը զգալի օգուտ կբերի երկու կողմերին»,-երկուշաբթի Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը:   

Վուչիչի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը կարեւորել է հակամարտության վերսկսման վտանգը եւ ամրապնդել լուծում գտնելու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի վճռականությունը: «Եվրոպան դե ֆակտո պատերազմական վիճակում է»,-ասել է նա։ 

Դեսպանորդները նախազգուշացրել են, որ Սերբիային սպառնում է «ԵՄ-ին ինտեգրման գործընթացի ավարտ», ինչպես նաեւ «ներդրումների դադարեցում եւ հետկանչ», եթե ծրագիրը մերժվի, ասել Է Վուչիչը: Նրա խոսքով՝ այլ հարցերի թվում, որոնք կարող են գործարքի բացակայության սպառնալիքի տակ հայտնվել, առանց վիզային ռեժիմի դադարեցումն է: ԵՄ-ն, անշուշտ, Սերբիայի ամենամեծ դոնորն ու ներդրողն է։ «Մենք կշարունակենք փոխզիջում փնտրել  Կոսովոյի հետ»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր