211652_close_icon
views-count1090 դիտում article-date 21:09 12-12-2023

Կոսովոյի հարցում Սերբիան պետք է գործի այնպես, ինչպես Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում. Վուչիչ

Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի հարցում Սերբիան պետք է գործի այնպես, ինչպես Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում։

Այս մասին փոխանցում է 1lurer.am լրատվական կայքը: 
 
«Նրանք 27 տարի սպասել են աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների, որ վերադարձնեն Լեռնային Ղարաբաղը։ Իսկ Ուկրաինայի ռազմական ձախողումները լավատեսություն են ներշնչում, ապացուցում, որ Ռուսաստանին չի կարելի հաղթել»,- հայտարարել է Սերբիայի նախագահը, հավելել՝ ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո էլ, եթե Թրամփը հաղթի, Սերբիայի համար բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայր կստեղծվի: Վուչիչը նշել է՝ «Ռուսաստանի և Թրամփի վրա խաղադրույքը կարող է մեծ հաղթանակ լինել Սերբիայի համար, բայց և կարող է մեծ կորուստների հանգեցնել։

Նմանատիպ նյութեր