4000 դիտում
21:48 19-05-2016
ՀԱՕԿ-ի աջակցությամբ կայացավ սեղանի թենիսի միջբուհական մրցաշարը. ֆոտոշարք
Երևանի Րաֆֆու անվան հիմնական դպրոցում ավարտվեց սեղանի թենիսի ավանդական միջբուհական բաց առաջնությունը, որն այս տարի կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և «Կելմե»-ի աջակցությամբ:
Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանը, մրցաշարն անցկացվում է ամեն տարի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հետ համատեղ:
«Ամեն տարի կազմակերպվում են տարբեր մրցաշարեր՝ շախմատի, վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի: Բացումն արեցինք թենիսի մրցաշարով: Այս տարի մեզ միացան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և «Կելմե» ընկերությունը, ինչի համար շատ շնորհակալ ենք»,- ասաց Ղումաշյանը:
Հաղթողներին և մասնակիցներին մրցանակներ հանձնեց ՀԱՕԿ կոմերցիոն բաժնի պետ Մանե Մուրադյանը:
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ի դեմս նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի, միշտ հետևում է նմանատիպ մարզական միջոցառումների և իր աջակցությունն է ցուցաբերում: Մենք միշտ պատրաստ ենք սատարելու և խրախուսելու ցանկացած մարզական, երիտասարդական միջոցառումների»,- նշեց Մուրադյանը:
Հաղթող դարձավ Հայ-Ռուսական համալսարանի թիմը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
3564 դիտում
21:06 11-06-2016
Կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի մրցաշարը. ֆոտոշարք
1046 դիտում
14:55 18-01-2023
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը
Այս բաժնից
2206 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2863 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2386 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում