211652_close_icon
views-count1782 դիտում article-date 10:59 18-05-2016

Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել. Վադիմ Դուբնով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի զրուցակիցն է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը: Ներկայացնում ենք զրույցից հատված. [b]– Պարոն Դուբնով, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Վիեննայի հանդիպման արդյունքները:[/b] – Սա անկասկած միջնորդների հաջողությունն է, սա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի և հավանաբար նաև ԵԱՀԿ-ի դիվանագիտական հաջողությունն է, քանի որ նրանք ինչ-որ կերպ, գոնե ինչ-որ ժամանակով փրկեցին Մինսկի խմբի դեմքը: Նրանց հաջողվեց միասնական հայտարարության մեջ համատեղել այն, ինչ թվում էր անհնար: Բոլոր կողմերը ֆորմալ առումով համաձայնեցին Սարգսյանի պայմաններին շփման գծում իրավիճակի մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, որը շատ կարևոր է, եթե հաշվի չառնենք այն, որ շատ դժվար կլինի իրագործել այդ կետերը. համոզված եմ, որ լուրջ խնդիրներ են լինելու: Թեև այդ դիրքորոշումների հայտնվելը բանակցային գործընթացում ամեն դեպքում շատ լավ է: Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ գլխավորն արված է. երկու կողմն էլ ստորագրեցին այն կետի տակ, որ անհրաժեշտ է պահպանել 1994-95թթ. համաձայնագրերը զինադադարի մասին: Դա լավ է՝ թեկուզ հռչակագրային մակարդակում, բայց ես չէի գերագնահատի այս փաստը: [b]– Ուրեմն Դուք կարծում եք, որ սրանք պարզապես պայմանավորվածություններ են թղթի վրա, մասնավորապես՝ զինադադարի պահպանումը, հետաքննության մեխանիզմների ներդրումը: Գործնականում դրանք չե՞ն աշխատի:[/b] – Ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է գործնականում աշխատելու միջադեպերի կանխման կամ մշտադիտարկման խումբը: Մեծ հաշվով՝ այս դիրքորոշումը միշտ էլ եղել է, դրա մասին նշվել է բոլոր փաստաթղթերում, պարզապես չի ձևակերպվել այնպես, ինչպես եղավ այժմ: Լայնածավալ հարձակումը մի բան է, իսկ միջադեպերը՝ մեկ այլ բան: Երբ խոսում ենք միջադեպերի մասին, օրինակ՝ դիպուկահարների պատերազմի մասին, որը մշտապես տեղի է ունենում, սա բոլորովին այլ բան է. դա միջադեպ չէ, դա իրական կյանքն է, շփման գծի գոյության ձևը, և այստեղ ոչ մի տեսակի մոնիտորինգ չի փրկի: [b]– Ո՞վ է ավելի շահեկան դիրքում այս հանդիպումից հետո՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն:[/b] – Դա կախված է մի շարք գործոններից, որոնց մասին մենք չգիտենք: Մենք չգիտենք, թե ի՞նչ է որոշվել՝ կապված ավելի առարկայական հարցերի հետ, ի՞նչ է որոշվել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցի վերաբերյալ: Իսկ ես համոզված եմ, որ այս հարցերը քննարկվել են: Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել: Ամփոփիչ հաշիվը, իհարկե, երբեք չենք իմանա: Լուրջ տեղաշարժ, իհարկե, չի եղել կարգավորման գործընթացում, բայց կարծում եմ՝ քննարկվել են մի շարք հարցեր՝ Ղարաբաղի ճանաչման վտանգը, բանակցությունների շարունակումը ներկայիս ձևաչափով: Այստեղ պիտի փնտրենք այն փոխզիջումը, որը երկու կողմերին բերեց Վիեննա և հնարավոր դարձրեց այս բարենպաստ հայտարարությունը»: [b]Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր