211652_close_icon

Այո՛, մինչև 2018 թվականը ձեռքի հեռախոս չեմ ունեցել. Սերժ Սարգսյան

views-count5416 դիտում article-date 13:27 08-11-2025
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է տեղեկությունը, որ ինքը մինչև 2018 թվականը հեռախոս չի ունեցել։

«Այո՛, ձեռքի հեռախոս չեմ ունեցել»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ հայտարարել է նա։

Նախագահ Սարգսյանը պատմել է, որ առաջին անգամ ձեռքի հեռախոս տեսել է Մոսկվայում՝ 1994-1995 թվականներին, հայկական ծագումով բանկիրի ձեռքին է տեսել։

Սերժ Սարգսյանը չի ուզել ունենալ հեռախոս, որովհետև խուսափել է ավելորդ կոնտակտներից։

Օգնականները, անվտանգության աշխատակիցներն են նախագահ Սարգսյանին փոխանցել այն տեղեկությունները, որոնք ցանկացել է իմանալ։

«Չէի ուզում, որ ամեն պահի ով ցանկանա՝ զանգահարի»,-ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանը հիմա էլ հեռախոս չունի, շատ դեպքերում օգտվում է մերձավորների հեռախոսներից։

Նմանատիպ նյութեր