2207 դիտում
09:05 17-06-2014
Կարծում եմ՝ պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է. Վադիմ Դուբնով․ 168 Ժամ
««Կարծում եմ՝ պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է՝ բավական վառ և էկզոտիկ: Այդուհանդերձ, նա հետևանքն է այն ամենի, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, իսկ այդ վիճակը ստեղծվել է դեռ Կիսելյովից առաջ»,- մեր թղթակցի հետ հարցազրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի կողմից Երևանում արված հայտարարություններին: Դուբնովի կարծիքով՝ Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբը, որին մասնակցում էր Կիսելյովը, խեղաթյուրում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների էությունը: «Դա բավական սպեկուլյատիվ-միֆային կազմավորում է, որը հին, վնասակար և, իմ կարծիքով, բավական վտանգավոր միֆերի համակարգը ներկայացնում է՝ որպես այն իրականությունը, որին, իբր թե, պետք է ձգտեն Հայաստանը և Ռուսաստանը»,- ասել է նա: Պատասխանելով հարցին արդյո՞ք Կիսելյովի ասածները կարելի է համարել Կրեմլի պաշտոնական տեսակետը, Դուբնովն ասել է. «Սա Ռուսաստանի ոչ պաշտոնական դիրքորոշումն է, որը գերիշխում է Կրեմլում»:
Վադիմ Դուբնովը խոսել է նաև Եվրասիական տնտեսական միության, այդ կառույցին Ադրբեջանի անդամակցության հավանականության, ինչպես նաև ԼՂ հարցի և Նախիջևանի հետ սահմանին վերջերս տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1812 դիտում
10:59 18-05-2016
Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել. Վադիմ Դուբնով. «Ժամանակ»
5046 դիտում
10:25 06-09-2018
Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում․ Դուբնով․ «168 ժամ»
2739 դիտում
10:20 14-11-2019
Լավրովը կվերադարձնի «պարտքը» Բաքու առաջիկա այցի ընթացքում». Դուբնով․ «168 ժամ»
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»