Վահան Բաբայանը դուրս է եկել ԲՀԿ-ից, իսկ կուսակցությանը մաղթում է կանաչ ճանապարհ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը դուրս է եկել ԲՀԿ-ից: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է սոցկայքերում:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Արդեն տևական ժամանակ է շրջանառվում է իմ՝ կուսակցությունը լքելու մասին լուրը:
Երկար քննարկումներից հետո, իսկապես, ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է՝ թելադրված իմ քաղաքական հայացքներով, կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին, իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն»: