ՊՍԺ-ն պատրաստ է Խամեսի համար 100 մլն եվրո վճարել «Ռեալին»
ՊՍԺ-ն նախկինի պես մտադիր է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:
Փարիզյան ակումբը 24-ամյա կոլումբիացու համար պատրաստ է վճարել մոտ 100 մլն եվրո:
ՊՍԺ-ն ի դեմս Խամեսի տեսնում է թիմի նոր առաջատարի, որը կկարողանա փոխարինել Զլաթան Իբրահիմովիչին, որը հեռանում է թիմից:
2014 թվականին «Ռեալը» Խամեսի համար «Մոնակոյին» 75 մլն եվրո վճարեց, իսկ տարբեր պարգևավճարներով այդ գումարը հասնում է գրեթե 90 միլիոնին: Նշենք, սակայն, որ մադրիդցիները կտրականապես հրաժարվում է Խամեսին վաճառել: