ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուի համար «Ռեալին» 125 մլն եվրո առաջարկել
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին դիտարկում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ձեռք բերման հնարավորությունը, հայտնում է Marca-ն:
Հաղորդվում է, որ կատարցի գործարարը պորտուգալացու համար պատրաստ է 125 մլն եվրո առաջարկել:
Նշենք, որ Ռոնալդուն ցանկանում է մնալ «Ռեալում», սական ցանկանում է, որպեսզի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաջորդ մրցաշրջանում թիմ ձևավորելիս անպայման հաշվի առնի իր կարծիքը:
Հավելենք, որ բացի «ՊՍԺ»-ից, Ռոնալդուն մի քանի այլ ակումբներից էլ առաջարկ ունի, մասնավորապես՝ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն միայն ֆրանսիական ակումբի առաջարկը կարող է բավարարել նրա ֆինանսական պահանջները: