211652_close_icon
views-count15754 դիտում article-date 19:01 12-05-2016

Ինչո՞ւ էին ճապոնացիները ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարություն, իսկ դեսպանը ինչո՞ւ հանդիպեց նախարար Արմեն Երիցյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 11-ին ՀՀ ԱԻ նախարարության շարահրապարակում կայացավ Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված շարժական կառավարման կետ հանդիսացող նոր ավտոմեքենաների շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին: Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհային աջակցության շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք կհագեցվեն աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում կհանդիսանան որպես. • ՀՀ ԱԻՆ շարժական կառավարման կետ • ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կառավարման կետ • ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ շտաբ • ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայություն • ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության կառավարման կետ • ՀՀ ԱԻՆ շարժական լրատվական կենտրոն Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը, ժողովրդին և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ողջ անձնակազմին՝ դեսպան Է. Տագուչիի գլխավորությամբ՝ ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրված 6 հատուկ մեքենաները հատկացվելու են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին (ՃԿԱԿ): - 2010 թ.-ին Ճապոնիայի կառավարության կողմից 28 հրշեջ-փրկարարական մեքենա հատկացվեց ՀՀ ԱԻ նախարարությանը: Այս 6 տարիների ընթացքում այդ մեքենաների միջոցով մեր անձնակազմը փրկեց բազում մարդկային կյանքեր, որի համար ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: 3-4 տարվա ընթացքում շնորհիվ «911» ծառայության աշխատանքի բոլորը խոսում են մեր ճգնաժամային կառավարման կենտրոնների մասին: 2010-12 թթ. սկսած՝ ճապոնացի մեր գործընկերների հետ թե մարզերում, թե Երևանում մեծ աշխատանքներ են տարվում ԱՌՆ բնագավառում, ինչպես նաև՝ սեյսմիկ ծառայության ուղղությամբ: Ինչպես գիտեք, Հայաստանի տարածքում կա 3000-ից ավելի սողանք, որոնցից առավել ակտիվ են 168-ը: 2014 թ. մենք աշխատանքներ սկսեցինք Ճապոնիայի կառավարության հետ նաև սողանքների դեմ պայքարի ուղղությամբ, - նշեց Ա. Երիցյանը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ Ճապոնական կողմի հետ ակտիվ համագորածկցություն է ձևավորվել անձնակազմի մասնագիտական պատրաստության առումով ևս: Այս շրջանակներում ՀՀ ԱԻՆ աշխատակիցները վերապատրաստվում են Ճապոնիայում: Ճապոնիայի կառավարության և իր անունից շնորհակալություն հայտնելով ակտիվ համագործակցության համար՝ դեսպան Է. Տագուչին նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել այս միջոցառմանը: Դեսպանն ընդգծեց, որ Ճապոնիայի կառավարությունը նպատակ ունի խորացնել բարեկամական և գործընկերային հարաբերությունները 2 պետությունների միջև, ինչպես նաև՝ խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը Հայաստանում: - Ինձ համար մեծ պատիվ է այսօր վայելել երկկողմ սերտ համագործակցության պտուղները: Ես հավատում եմ, որ այս ծրագիրը մեկ քայլ առաջ կմղի Հայաստանին աղետակայուն հասարակություն ստեղծելու ճանապարհին: 1991 թ-ից Ճապոնիան նպաստել է Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին՝ ընդհանուր առմամբ ՀՀ-ին տրամադրելով 420 մլն. ԱՄՆ դոլարի աջակցություն: Ես վստահ եմ, որ նմանատիպ կապերն ավելի կամրապնդեն հայ-ճապոնական հարաբերությունները: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նախարար Ա. Երիցյանին շարունակական աջակցության և այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար, - եզրափակեց Է. Տագուչին: Նշենք, որ տրամադրված 6 ավտոմեքենաներն արտակարգ պատահարների և աղետների ժամանակ օգտագործվելու են որպես շարժական կառավարման կետեր, հատկապես` բնական աղետների ժամանակ, ինչպես օրինակ՝ Հայաստանի տարածքում տեղի ունեցող հնարավոր սողանքի, ջրհեղեղի կամ երկրաշարժի դեպքում: Շարժական կենտրոնները կարող են գործել եղանակային բարդ պայմաններում (ամռանը մինչև +45օC, իսկ ձմռանը մինչև -25օC) և տեղափոխել 10 մարդ (ներառյալ վարորդը): Ավտոմեքենաները պատրաստվել են հատուկ պատվերով, ներքին հարդարման աշխատանքները կատարվել են ջերմակայուն և անջրանցիկ նյութերով: Շարժական կառավարման կետերն ապահովված են դեպքի վայրում փրկարարական գործողությունների կազմակերպման և հանգստի համար անհրաժեշտ պայմաններով ու պարագաներով` լուսարձակներ, բարձրախոսներ, աշխատանքային սեղան և աթոռներ, մահճակալներ, օդափոխիչ սարք, տաք/սառը ջրով ցնցուղ, սանհանգույց և այլն: Ավտոմեքենաներն ու դրանց մեջ տեղադրված էլեկտրական հոսանք մատակարարող գեներատորներն աշխատում են դիզելային վառելանյութով: Մայիսի 12-ին Հայաստան ժամանած ճապոնացի մասնագետների խումբը վերապատրաստման դասընթաց կանցկացնի փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շարժական կառավարման կայանների շահագործման և սպասարկման վերաբերյալ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր