211652_close_icon
views-count84800 դիտում article-date 14:29 19-02-2021

Կոմիտասի 3-րդ շենքի բակի բնակիչներն ասում էին․ «հետո էլ նախկին թաղապետերին անուն եք դնում․ որտեղի՞ց գտնենք Երիցյանին ու Անտոնյանին, որ էս խնդիրը լուծեն»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com  են ահազանգում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 3-րդ շենքի բակային հատվածում բնակվող մեծ թվով քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ մի քանի ամիս է չեն կարողանում վերջապես լուծել տալ իրենց բակում կայանված «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի հեռացման գործը։ 

Ահազանգողներն ասում էին․ «Երկար ամիսներ է Արաբկիրի թաղապետարանի թեժ գիծ ենք զանգահարում, սակայն ոչ մի օգուտ։ Հետո էլ Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանն ասում է, թե Արաբկիրը ծաղկեցնելու է։ Հիմա ոնց չասես՝ եթե էս ձևի եք ծաղկեցնելու՝ վայ արաբկիրցիներին։ 

Ափսոս, չենք կարողանում գտնենք Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանին ու Հրայր Անտոնյանին։ Նախ՝ նրանց օրոք այսպիսի վիճակ չէր լինի։ Իսկ եթե լիներ էլ, մեկ ժամը բավարար էր, որպեսզի խնդիրը լուծվեր՝ այս հակասանիտարական վիճակը հօդս կցնդեր։ 

Հիմա ի՞նչ անենք, որտեղի՞ց գտնենք Երիցյանին ու Անտոնյանին, որ խնդրանքով դիմենք՝ էս հարցը լուծեն»։ 

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր