1712 դիտում
14:28 25-02-2015
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Վարչապետը ողջունել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների բազմապատկման անհրաժեշտությունը: Ա. Հարությունյանը ներկայացրել է ԼՂՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև բնագավառում նախատեսվող բարեփոխումների հիմունքները:
Ա. Երիցյանը, շեշտադրելով իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու ՀՀ և ԼՂՀ պետական մարմինների միջև ոլորտային համագործակցության զարգացմանը, առաջիկա քայլերի վերաբերյալ ներկայացրել է իր պատկերացումները: Կողմերի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել առկա համատեղ ծրագրերի խորացման ուղղությամբ: Մասնավորապես, միջմարզային համագործակցության և արտակարգ իրավիճակների բնագավառի մասնագետների վերապատրաստման հարցերը գտնվելու են պետական համապատասխան մարմինների ուշադրության ներքո:
Հանդիպմանը մասնակցում էին նաև փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:
Նմանատիպ նյութեր
2954 դիտում
11:10 04-09-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին
1273 դիտում
14:36 03-07-2015
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսահայ բարերարների
Այս բաժնից
5360 դիտում
21:33 12-11-2024
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ
964 դիտում
21:20 12-11-2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով
1252 դիտում
19:08 12-11-2024
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները