211652_close_icon
views-count2996 դիտում article-date 11:10 04-09-2015

Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր համակարգի բոլոր աշխատակիցներին՝ Արտակարգ իրավիճակների աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ. «Արտակարգ իրավիճակների կառույցի գործունեությունը երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման համակարգի անհրաժեշտ բաղկացուցիչն է: Իսկ երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը երկրապահի բուն առաքելությունն է: Այսինքն ԵԿՄ-ն եւ ԱԻՆ-ը ունեն նույն խնդիրները, ծառայում են նույն նպատակին եւ երկրի ու ժողովրդի համար կրում են նույն պատասխանատվությունը: Դեռ 1989-94 թվականների ազատագրական պատերազմի ժամանակ արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցներն անուրանալի ավանդ են ունեցել՝ ինչպես մասնագիտական հմտությունները կիրառելով, այնպես էլ զենքը ձեռքին առաջնագծում իսկական մարտական գործողություններին մասնակցելով: Վստահաբար պնդում եմ՝ Ձեր կառույցի բոլոր աշխատակիցներն էլ երկրապահ են: Ուստի 2014-ի օգոստոսի 19-ին կնքված ԵԿՄ եւ ԱԻՆ համագործակցության հուշագիրը բխում է հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից եւ պատմական իրողություն է, որը պարտավորեցնում է աշխատել էլ ավելի կազմակերպված, էլ ավելի վստահ: Արտակարգ իրավիճակների համակարգի մասնագետները մշտապես մասնակցում են «Պատանի երկրապահ» կառույցի հրամանատարասերժանտական դասընթացներին, ճամբարային հավաքներին, իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում երիտասարդ, պատանի երկրապահներին, նաեւ՝ երաշխավորում վերջիններիս անվտանգությունը: ԱԻՆ-ը շատ կարեւոր գործունեություն է ծավալում, գործունեություն, որն ամենօրյա է եւ որով վստահություն է ներշնչում մեր ժողովրդին: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի Հանրապետության Անկախության գործընթացում, հարգարժա՛ն նախարար, համակարգի բոլոր նախկին ղեկավարների ու հատկապես Ձեր գլխավորությամբ շատ արագ կազմավորվեց ու կայացավ ազգանպաստ ու շատ օգտակար այս կառույցը, որով հպարտանում ենք բոլորս: Այսօր արտակարգ իրավիճակների համակարգն իրավամբ համարվում է հայոց պետականության կայացած կառույցներից մեկը եւ արժանացել է ժողովրդի վստահությանը: շԵվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, արդյունավետ աշխատանք, առողջություն եւ ընտանեկան երջանկություն»:

Նմանատիպ նյութեր