2820 դիտում
19:21 21-10-2014
Նախկին ընկերուհուն փախցրած երիտասարդի և նրա ընկերոջ գործը հանգուցալուծում ստացավ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 25-ամյա Դավիթ Ադամյանը եւ Վահան Բդոյանը մեղադրվում են նրանում, որ Դավիթն իր նախկին ընկերուհի, 23-ամյա Ա. Գրիգորյանին ամուսնության նպատակով առևանգելու մասին նախնական համաձայնության գալով Վահան Բդոյանի և այլ անձանց հետ՝ իրեն պատկանող ավտոմեքենայով գնացել էին Ա. Գրիգորյանի կողմից վարձակալած բնակարան, որտեղ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ, բացահայտ առևանգել էին նրան ու նույն ավտոմեքենայով տեղափոխել Վ. Բդոյանի բնակարան, սակայն շենքի բակում հայտնաբերվել էին ոստիկանության աշխատակիցների կողմից:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է՝
Դավիթ Հենրիկի Ադամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել փորձաշրջան՝ 2 /երկու/ տարի ժամկետով:
Դավիթ Ադամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ գրավը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Վահան Արշալույսի Բդոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման՝ 4/չորս/ տարի ժամկետով:
Նշանակված պատժին հաշվակցել Վահան Արշալույսի Բդոյանին նախնական կալանքի տակ պահելու ժամկետը 14/տասնչորս/ օրը մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3/երեք/ տարի 11/տասնմեկ/ ամիս 16/տասնվեց/ օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել փորձաշրջան՝ 2/երկու/ տարի ժամկետով: Քաղաքացիական հայցի հարցը համարել լուծված:
Դատավճիռը հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, այն չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395 հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով:
Վ. Հարությունյանը բողոքարկել է դատավճիռը, սակայն վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանններն այն թողել են անփոփոխ:
Նմանատիպ նյութեր
15098 դիտում
15:07 14-06-2016
Ի՞նչ ընթացք ստացավ աղջիկ փախցրած եւ հյուրանոցում բռնաբարած Սեդրակի գործը
7436 դիտում
16:54 23-07-2014
23-ամյա երիտասարդն ընկերոջ համար փախցրել է նրա նախկին ընկերուհուն
Այս բաժնից
913 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1348 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
802 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch