Պաշտոնական. «Բավարիան» ձեռք բերեց «Բորուսիայի» ավագին
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը կարիերան կշարունակի «Բավարիայում»: Մյունխենյան ակումբ 27-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքեց մինչև 2021թ. հունիսը:
«Ուրախ ենք, որ Հումելսը ընտրությունը կատարեց «Բավարիայի» օգտին: Մատսը աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է, նրա հետ մենք թիմը նոր խաղամակարդակի կբարձրացնենք», հայտարարել է «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն:
Ակումբները պայմանավորվել են չհրապարակել Հումելսի համար վճարած գումարի չափը: