«Բավարիան» 30 միլիոն եվրոյով ձեռք բերեց Դուգլաս Կոստային
Ուկրաինական «Շախտյորը» պաշտոնապես հայտարարեց, որ իր կիսապաշտպան Դուգլաս Կոստան տեղափոխվում է Մյունխենի «Բավարիա»:
Բրազիլացի ֆուտոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 30 միլիոն եվրո:
Նշենք, որ «Շախտյորի» պատմության մեջ այդ տրանսֆերը երրորդն է իր արժեքով: Ավելի թանկ ուկրաինական ակումբը վաճառել է միայն բրազիլացի կիսապաշտպաններ Ֆերնանդինյոյին («Մանչեսթեր Սիթի», 40մլն եվրո) և Վիլիանին («Անժի», 35 մլն եվրո):
Դուգլաս Կոստան «Շախտյորի» կազմում հանդես էր գալիս 2015 թվականի հունվարից: Թիմի կազմում անցկացրել է 203 հանդիպում, խփել 38 գնդակ: