211652_close_icon
views-count6522 դիտում article-date 00:58 06-04-2016

Չեմպիոնների լիգա. Սուարեսի դուբլը հաղթանակ բերեց «Բարսելոնային», «Բավարիան» դժվարությամբ հաղթեց «Բենֆիկային». տեսանյութ

Չափազանց բարդ և դրամատիկ ստացվեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ «Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումը: Թեպետ «Բարսելոնան» հենց խաղասկզբից մեծ ուժերով նետվեց առաջ, սակայն առաջինը հաշիվը բացեցին հյուրերը. գեղեցիկ կոմբինացիայից հետո աչքի ընկավ Ֆերնանդո Տորեսը: Վերջինս ընդհանրապես դարձավ 1-ին խաղակեսի հերոսն ու հակահերոսը. գոլ խթելուց հետո ընդամենը 10 րոպեում նա կոպիտ խաղի համար երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: 2-րդ խաղակեսում «Բարսելոնան» արդեն գոլային պահերի հեղեղ տեղաց մադրիդցիների դարպասին, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում ցանցում: Ի վերջո, կատալոնացիների հուժկու ճնշումը տվեց իր արդյունքը. Լուիս Սուարեսը նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո Ալվեսի հետ գեղեցիկ խաղարկումից հետո խփեց 2-րդ գոլը և հաղթանակ բերեց «Բարսելոնային»` 2:1: Օրվա մյուս խաղում «Բավարիան» համեստ հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ` 1:0: Միակ գոլը 2-րդ րոպեին խփեց մյունխենցիների չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 14-ին: [b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպումներ [/b] «Բարսելոնա» (Իսպանիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 0.1 Ֆերնանդո Տորես, 25, Լուիս Սուարես, 63, 74 «Բավարիա» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1:0 Արտուրո Վիդալ, 2
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր