«Բավարիան» 35 մլն եվրոյով ձեռք բերեց «Բենֆիկայի» 18-ամյա տաղանդին
Այսօր Մյունխենի «Բավարիան» ձեռք բերեց «Բենֆիկայի» 18-ամյա կիսապաշտպան Ռենատու Սանսեշին: Նրա հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2021թ.:
«Բավարիան վաղուց էր հետևում Սանսեշին, և բարեբախտաբար, մեզ հաջողվեց նրա հետ պայմանագիր կնքել, թեպետ լուրջ մրցակիցներ ունեինք:
Ռենատուն արագ, տեխնիկապես հագեցած կիսապաշտպան է` մարտական հատկանիշներով, որը կուժեղացնի մեր կազմը», նշել է «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն:
«Բավարիան» հաստատել է, որ տաղանդավոր ֆուտբոլիստի համար վճարել է 35 մլն եվրո: Տարբեր պարգևավճարների հաշվին այդ գումարը կարող է հասնել մինչև 45 միլիոնի: