Բրիտանացիների գրեթե կեսը ցանկանում է դուրս գալ Եվրամիության կազմից
Բրիտանական YouGov ընկերությունը հարցում է իրականացրել Մեծ Բրիտանիայում` պարզելու բնակչության կարծիքը ԵՄ անդամակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում մարդկանց մոտ 42 տոկոսը ցանկանում է, որպեսզի Միացյալ Թագավորությունը մնա ԵՄ կազմում, իսկ 40 տոկոսը կողմ է բլոկից` երկրի դուրս գալուն:
Հարցվածների 13 տոկոսը ձեռնպահ է մնացել` չիմանալով ինչպես պատասխանել հարցին:
Նշենք, որ հունիսի 23-ին տեղի կունենան ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե: