Բրիտանացիների կեսը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կեսը՝ ոչ. հարցում
Մեծ Բրիտանիայի բնակչության կարծիքը Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ կիսվել է գրեթե 2 հավասար մասի, գրում է հեղինակավոր The Guardian պարբերականը:
Հանրաքվե անցկացնելու մասին հարցման արդյունքների համաձայն, որն անցկացրել է Opinium սոցիալական ծառայությունը, հարցվածների 42%-ը պատրաստ է աջակցել ԵՄ-ի կազմում Թագավորության մնալու գաղափարին, իսկ 41%-ը քվեարկել է կառույցից դուրս գալու օգտին:
Նշվում է, որ կրճատվել է այդ հարցում չկողմնորոշվողների թիվը՝ 18%-ից իջնելով մինչև 14%-ի: