Բեն-Արֆան ժամանել է Իսպանիա` «Բարսելոնայի» հետ բանակցությունների
Ֆրանսիական «Նիցցայի» կիսապաշտպան Հատեմ Բեն-Արֆան ժամանել է Բարսելոնա` կատալոնական ակումբի ղեկավարության հետ պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու համար:
Նշենք, որ ամռանը Բեն-Արֆան ազատ գործակալ կդառնա, այդ իսկ պատճառով նա ազատ է ինքնուրույն ընտրել կարիերան շարունակելու առաջարկները: «Բարսելոնան» ֆուտբոլիստին դիտարկում է Մեսի-Սուարես-Նեյմար հարձակողական եռյակին փոխարինող:
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Բեն-Արֆան դարձել է 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: