Իսպանիա. Սուարեսի ապշեցուցիչ գոլն ու «Բարսելոնայի» պատմական ռեկորդը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը գեղեցիկ կոմբինացիայից և Նեյմարի ապշեցուցիչ փոխանցումից հետո գրավեց «Բետիսի» դարպասը:
Սուարեսի այս գոլից հետո հաշիվը դարձավ 4:0: Նշենք, որ Սուարեսը այս խաղում խփեց նաև «Բարսելոնայի» 3-րդ գոլը, որի շնորհիվ կատալոնյան թիմը պատմական ռեկորդ սահմանեց: Այդ գոլը 2015 թվականին «Բարսելոնայի» 179-րդն էր, ինչը բոլոր ժամանակների ռեկորդ է: Ընդ որում, նախկին ռեկորդը՝ 178 գոլ, պատկանում էր «Ռեալին» և այն գրանցվել էր 2014 թվականին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» նորից գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 38 միավոր:
[b]Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր
[/b]
«Բարսելոնա» - «Բետիս»՝ 4:0
Վեստերման, 29, ինքնագոլ, Մեսի, 33, Սուարես, 46, 83