Իսպանիա. «Բարսելոնայի» պատասխանը «Ռեալին»` 6:0. Տեսանյութ
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց Բիլբաոյի «Ատլետիկին» և ջախջախեց 6:0 հաշվով:
Հանդիպումը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում, սակայն արդեն 4-րդ րոպեին «Ատլետիկը» մնաց 10 հոգով. վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց բասկյան թիմի դարպասապահ Գորկա Իրաիսոսը:
Դրանից հետո խաղի ինտրիգը կորավ: Ունենալով մեկ խաղացողի առավելությունը, «Բարսելոնան» գոլերի տարափ տեղաց մրցակցի դարպասին: Հատկապես աչքի ընկավ Լուիս Սուարեսը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 45 միավոր և նորից շրջանցելով «Ռեալին», որը սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթել էր «Սպորտինգին», բարձրացավ 2-րդ տեղ` 2 միավոր զիջելով «Ռեալը» 43 միավորով երրորդն է:
[b]Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
[/b]«Բարսելոնա» - «Ատլետիկ»՝ 6:0
Լիոնել Մեսի, 7 (11մ), Նեյմար, 31, Լուիս Սուարես, 47, 69, 82, Իվան Ռակիտիչ, 62
«Լաս Պալմաս» - «Ատլետիկո»՝ 0:3
Ֆելիպե Լուիս, 17, Անտուան Գրիզման, 68, 8