211652_close_icon
views-count2017 դիտում article-date 21:33 17-02-2017

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլային

Փետրվարի 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլային: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում որպես ՀՀ Նախագահի առաջին հատուկ բանագնաց դեռ 1993թ. Օման իր այցը և Մասկատում ունեցած հանդիպումները: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ արաբական պետությունների հետ համագործակցության սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Նախարար բեն Ալաուի բեն Աբդալլահն ընդգծեց, որ Օմանը հետաքրքրված է՝ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ոլորտներում: Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ձեռնարկել առավելագույն ջանքեր՝ խթանելու տնտեսության և առևտրի ոլորտում համագործակցությունը: Շեշտվեց իրավապայմանագրային դաշտի զարգացման անհրաժեշտությունը: Քննարկվեցին արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խթանման հետ կապված հարցեր: Էդվարդ Նալբանդյանը և Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլահն անդրադարձան միջազգային հրատապ հարցերի: Ընդգծվեց հիմնախնդիրների բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր