211652_close_icon
views-count1736 դիտում article-date 14:34 09-05-2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ

Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձում ասված է. «Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի, մեր փառահեղ հաղթանակների կրկնակի տոնի առթիվ: Նախորդ դարի ամենադաժան պատերազմի, Մեծ հայրենականի տարիներին, հազարամյակների փորձություն տեսած մեր ժողովուրդն անօրինակ սխրանքով ապացուցեց, որ հայրենի երկիրը, հողը, օջախը պաշտպանող զինվորն իսկապես անպարտելի է: Մեծ հայրենականում տարած փառապանծ հաղթանակով մեր պապերն ապացուցեցին, որ մեր ժողովրդի խաղաղ գոյության հանդեպ ցանկացած ոտնձգություն պարտության է դատապարտված: Դա ապացուցվեց նաև Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ նորօրյա մեր հերոսները Արցախ աշխարհի հոգևոր ու մշակութային մայրաքաղաքը՝ Շուշին, ազատագրեցին հենց իրենց պապերի տարած հաղթանակի օրը՝ այն կրկնակի տոն դարձնելով մեր ժողովրդի համար: Մայիսյան մեր հաղթանակները պատմությունը վերագնահատելու և դասեր քաղելու առիթ է նաև: Այսօր, իհարկե, նաև երախտիքի ու խոնարհումի օր է մեր հերոսների հիշատակի առջև: Խնկարկելով նրանց հիշատակը` մեր ժողովուրդը վերահաստատում է, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել»:

Նմանատիպ նյութեր