Արսեն Վենգեր. Ցավալի էր տեսնել «Լեսթերի» չեմպիոնությունը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, թե ինչ պատճառներով թիմին չհաջողվեց հաղթել Անգլիայի այս առաջնությունում:
Ցավալի էր տեսնել, թե ինչպես է «Լեսթերը» նվաճում տիտղոսը: Սակայն պետք է ընդունել, որ ինչ որ մեկը քեզանից ուժեղ է:
Իսկ «Լեսթերը» ուժեղ էր մնացածներից: Մենք չափազանց շատ միավորներ կորցրեցինք այսպես կոչված «փոքր» թիմերի հետ խաղերում: Ինչու է այդպես լինում, չգիտեմ:
Միգուցե, մենք պետք է ուժեղացնենք պաշտպանությունը և ավելի անխնա լինենք», ասել է Վենգերը: