211652_close_icon

Ցավալի պարտություն կրեցինք. Արսեն Վենգեր

views-count1431 դիտում article-date 14:28 10-11-2014
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Սուոնսի»-ից կրած պարտությունը: ««Արսենալ»-ը տնօրինում էր խաղի ընթացքը, սակայն 1:0 հաշվի ժամանակ մենք մրցակցին թույլ տվեցինք վերադառնալ խաղ: Շատ ցավալի է նման պարտություն կրել, քանի որ մենք հիանալի էինք գործում խաղի 75 րոպեների ընթացքում»,-ասել է Վենգերը: Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը արդյունքում 1:2 հաշվով զիջեց «Սուոնսի»-ին:

Նմանատիպ նյութեր