Կրիշտիանու Ռոնալդու. Ինձ ցավալի է տեսնել լացակումած Մեսիին
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի քայլը, որը որոշել է ավարտել մրցելույթները Արգենտինայի հավաքականի կազմում:
«Մեսին շատ կոշտ որոշում է կայացրել: Նա պարտություններին սովոր չէ: Չիրացրած 11 մետրանոցը ձեզ վատ խաղացող չի դարձնում:
Ինձ ցավալի է տեսնել լացակումած Մեսիին: Հուսով եմ, որ նա կվերադառնա իր հավաքական»,ա սել է Ռոնալդուն: