Սիրիայի Հոմս նահանգի Հիսիա արդյունաբերական շրջանում 210 գրոհայիններից բաղկացած խումբը վայր է դրել զենքը և հանձնվել: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Հոմսի քաղաքապետարանի իրազեկ աղբյուրը:
Ինչպես նշում է գործակալությունը, գրոհայինների կողմից զենքի վայր դնելը իրականացվել է ազգային հաշտության ծրագրի շրանակներում, որի համաձայն անօրինականորեն զինված խմբավորումների շարքերում կռվող քաղաքացիներին առաջարկվում է հանձնել զենքը և անցնել առօրյա կյանքին: