211652_close_icon

Սիրիական բանակը կասեցրել է ԻՊ ահաբեկիչների մասշտաբային գրոհը Հոմս նահանգում

views-count5592 դիտում article-date 15:56 10-08-2017
Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է կասեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների ձեռնարկած խոշոր գրոհը երկրի Հոմս նահանգի արևելյան մասում։ Այդ մասին հայտնել սիրիական SANA ազգային գործակալությունը։ Ըստ տեղեկությունների՝ Խմեյմա շրջանում բանակայինների և ահաբեկիչների միջև բախումների ժամանակ ոչնչացվել է 80 ահաբեկիչ։ Մնացյալ ահաբեկիչները փախուստի են դիմել՝ թողնելով վիրավորներին ու զենքը։ Ներկա պահին սիրիական բանակը շարունակում է Աս-Սուխնե քաղաքի գրոհը, որտեղ գտնվում է Հոմս նահանգում ԻՊ-ի ամենամեծ «որջը»։ Այն շրջափակման մեջ է առնվել սիրիացի զինվորականների կողմից։

Նմանատիպ նյութեր