Աֆղանստանում առաջին անգամ ԻՊ գրոհայիններ են ինքնակամ զենքը վայր դրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 10 գրոհային Աֆղանստանի Նանգարհար նահանգում վայր են դրել զենքը և հանձնվել: Այդ մասին հայտնել է Afghanistan News-ը, փոխանցում է Ria Novosti-ն:
Հանձնված ԻՊ անդամների մեջ 2 հրամանատարներ կան: Նշվում է, որ վերջին շրջանում «Թալիբան» ահաբեկչական շարժման գրոհայինները, հաճախ դժգոհ լինելով իրենց հրամանատարներից, լքում են խմբավորումը և միանում ԻՊ-ին:
Իսկ 2015 թվականի հունիսին թալիբները նամակ էին հղել ԻՊ-ին՝ պահանջելով, որպեսզի վերջինս չմիջամտի Աֆղանստանում իրենց գործերին: