Պորոշենկոն առաջարկել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Ուկրաինայի նախագահի կայքէջում 2 միջնորդագիր է գրանցվել, որոնք առաջարկում են արգելել Ուկրաինայի տարածքում «Եդինայա Ռոսիա» կուսակցության գործունեությունը:
Միջնորդագրերից մեկում հեղինակը պնդում է, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պետք է որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչել:
Նշենք, որ Պետրո Պորոշենկոյի կայքում ցանկացած անձ կարող է միջնորդագիր ներկայացնել, սակայն դրա` պաշտոնական մակարդակով քննարկման համար հարկավոր է 25 հազար ստորագրություն հավաքել:
Այս պահին նշված միջնորդագիրը ընդամենը մի քանի տասնյակ ստորագրություն է հավաքել: