2713 դիտում
15:28 24-09-2018
«Եդինայա Ռոսիա»-ն ծանր պարտություն է կրել միանգամից երկու մարզերում նահանգապետի ընտրություններում
Կիրակի օրը Ռուսաստանում կայացած նահանգապետական ընտրությունների երկրորդ փուլում Կրեմլի աջակցությունը վայելող միանգամից երկու թեկնածուներ ծանր պարտություն են կրել: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Խաբարովսկի երկրամասում «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու, գործող նահանգապետ Վյաչեսլավ Շպորտը պարտվել է ազգայնական Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Սերգեյ Ֆուրգալին: Ընդդիմադիր թեկնածուն ստացել է ընտրողների 69 տոկոսի քվեն:
Լիբերալ դեմոկրատական կուսակցության մեկ այլ թեկնածու` Վլադիմիր Սիպյագինը, քվեների 57 տոկոսով հաղթել է Վլադիմիրի մարզի նահանգապետի պաշտոնի համար մղվող պայքարում: Նրա հակառակորդ՝ գործող նահանգապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Սվետլանա Օռլովայի օգտին քվեարկել է վլադիմիրցի ընտրողների ընդամենը 37․5 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
3543 դիտում
21:44 06-05-2016
Պորոշենկոն առաջարկել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Այս բաժնից
706 դիտում
11:33 06-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
658 դիտում
11:10 06-01-2025
Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները
1051 դիտում
21:40 05-01-2025
2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել