211652_close_icon
views-count2546 դիտում article-date 17:42 04-05-2016

Գեորգի Կետոև. Աստծո կամոք՝ Ռիոյում կբարձրացնենք մեր եռագույնը

Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Գեորգի Կետոևը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքական տեղափոխվելու, Օլիմպիական խաղերի սպասելիքների և առաջիկա պլանների մասին: [b]-Գեորգի, պատմիր այս 2-3 տարիների մասին, քանի որ քեզ ասպարեզում չէինք տեսնում: Ինչո՞վ էիր զբաղված: [/b] -Ես շուրջ երեք տարի չեմ մասնակցել մրցաշարերի, սակայն ամեն օր մարզվել եմ: Չեմ պատկերացնում կյանքս առանց ըմբշամարտի: Ինձ համար սա միայն սպորտ չէ: Ես հաճույք եմ ստանում մարզվելուց, գոտեմարտելուց և, իհարկե, հաղթելուց: Դա ինձ համար իսկապես գերագույն հաճույք է: [b]-Պեկինի Օլիպիական խաղերի ժամանակ գրեթե բոլորը հավատում էին քո հաղթանակին: Մասնագետների կարծիքով՝ խնդիրը քո քաշն էր: Ըստ քեզ, դա՞ էր պատճառը: [/b] -Ոչ, քաշ գցելը չէր կարող պարտության պատճառ դառնալ: Պարզապես այդ հաղթանակը ինձ չտրվեց Աստծո կողմից: Հիմա, երբ հետ եմ նայում՝ հնարավոր էր հաղթել այդ գոտեմարտը, սակայն կրկին հանգում եմ նույն եզրակացությանը՝ Աստված չտվեց ինձ դա: Սա սպորտ է և պարտությունների հետ ժամանակի ընթացքում համակերպվում ես: [b]-Երկար դադարից հետո մասնակցեցիր մրցաշարի, ձեռք բերեցիր ուղեգիր և ոսկե մեդալակիր դարձար: Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց: [/b] -Չգիտեմ, անկեղծ եմ ասում: Այնտեղ, որտեղ ես եմ մարզվում ըմբշամարտի լավ դպրոց կա և լավ մարզավիճակ ձեռք բերելու հրաշալի պայմաններ (խմբ. Վլադիկովկաս): Բացի այդ, երևի այն փորձն էր, որ ունեի: Մրցաշարի մեկնելուց վստահ էի, որ ուղեգիր ձեռք կբերեմ, սակայն չէի կարծում, որ կհաղթեմ: [b]-Հայաստանի հավաքականի տղաների հետ արդեն ծանոթացե՞լ ես: Հասցրե՞լ ես այստեղ մարզվել: [/b] -Իհարկե: Ես օտարություն չեմ զգում այստեղ: Բոլորին էլ ճանաչում էի մինչև Հայաստանի հավաքականին միանալը: Մենք ըմբշամարտի ընտանիքի անդամներ ենք և բոլորիս մեջ այդ հարազատության զգացումը կա: 3 տարի չեմ եղել ասպարեզում, սակայն այնպես ընդունեցին ինձ, կարծես թե իմ տանն էի: Դեռ չեմ մարզվել: Հավաքներից կսկսենք: [b]-Բացի Հայաստանից, ուրիշ պետություններ հետաքրքրվե՞լ են քեզանով: [/b] -Այո, եղել են առաջարկներ, սակայն ես ցանկանում էի հենց Հայաստանի հավաքականին միանալ, քանի որ մենք քրիստոնյա եղբայր ազգեր ենք և ինձ այստեղ տանն եմ զգում: [b]-Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին, ովքեր արդեն Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն: [/b] -Բոլորի հետ գոտեմարտել եմ և ճանաչում եմ նրանց: [b]-Իսկ, Ռիոյի Օլիմպիական խաղերից ի՞նչ ակնկալիքներ ունես: [/b] -Աստծո կամոք՝ Ռիոյում կբարձրացնենք մեր եռագույնը (ժպտում է): Ռիո եմ գնում միայն մեդալի հետևից: Ցանկացած մարզիկ, ով մասնակցում է Օլիմպիական խաղերին, երազում է հաղթանակի մասին: Ավել ոչինչ չեմ կարող ասել: Երբեք չեմ էլ ասել: Անգամ 2007-2008 թվականներին, երբ բոլորն ինձ ասում էին. «դու ես չեմպիոնը, վստահ ենք», ես լռում էի: Այստեղ մի ճշտմարտություն կա՝ գորգը ցույց կտա:

Նմանատիպ նյութեր