211652_close_icon
views-count6071 դիտում article-date 14:53 30-06-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Գեորգի Կետոև. տեսանյութ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հերոսը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջերս համալրած Գեորգի Կետոևն է (97 կգ): Նա ծնվել է 1985 թվականին Վրաստանում: Մինչև 2016 թվականը ներկայացրել է Ռուսաստանը, որի կազմում 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2007 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2008-ին՝ Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչը ըմբշամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից: Կետոևը չի պատկերացնում, թե ինչ մարզաձևով կզբաղվեր, եթե ոչ` ըմբշամարտով: Նրա համար կյանքում ամենակարևորն ընտանիքն է. կինը և երկու որդիները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր