ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հեսենում ՀՀ հյուպատոսի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընգրկված վանքում
Ապրիլի 29-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հեսենում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերայի ուղեկցությամբ այցելեց ԳԴՀ Հեսեն երկրամասի Բերգշտրասե մարզ:
Մարզային խորհրդի նախագահ Քրիստիան Էնգելհարդտի հրավերով դեսպան Սմբատյանը շրջայց կատարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընգրկված Լորշ վանքում: Նշյալ վանքի և Գեղարդի վանքային համալիրի միջև 2002 թվականին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Այցելության շրջանակներում դեսպան Սմբատյանը մարզի իշխանությունների քննարկեց հայ-գերմանական մշակութային, տնտեսական գիտակրթական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ապակենտրոնացված համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: