ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ժառանգության ցանկում 6 նոր օբյեկտ է ավելացրել
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը, որը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացնում է 41-րդ նստաշրջանը, Համաշխարհային ժառանգության ցանկում ներառել է 6 նոր օբյեկտ, որոնք գտնվում է Ասիայում և Աֆրիկայում:
Դրանք են՝
Հնդկական Ախմադաբադ քաղաը, հիմնադրված XV դարում:
Էրիթրեայի մայրաքաղաք Ասմերան: Այս մոդեռնիստական քաղաքը ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա է գտնվում:
Աֆրիկյան Մբանզա-Կոնգո քաղաքի փլատակներն Անգոլայում: Մբանզա-Կոնգոն Կոնգոյի թագավորության երբեմնի հոգևոր և քաղաքական մայրաքաղաքն է եղել:
Չխոմանի ցեղախմբի մշակութային բնակատեղին Հարավ-աֆրիկյան հանրապետությունում: Այն իրենից ներակայցնում է ավազեթմբեր, որտեղ պահպանվել են մարդկային գործունեության հետքեր՝ քարե դարից մինչև մեր օրերը:
[img]http://shamshyan.com/ups/images/0098940001499591919592181.jpg[/img]
[i]Չխոմանի ցեղախմբի բնակատեղին[/i]
Սամբորա Փրեյ Կուկ հնագիտական համալիրը (թարգմանաբար՝ «Տաճար թավ անտառում»): Կամբոջայում գտնվող այս և տասնյակ այլ տաճարները կառուցվել են VI դարում:
Կուլանգսու կղզին Չինաստանում: Նրա հուշարձաններն ու կառույցները վկայում են մշակույթների և ճարտարապետությունների եզակի համադրության մասին:
[img]http://shamshyan.com/ups/images/0581243001499591897759464.jpg[/img]
[i]Կուլանգսու կղզին[/i]