211652_close_icon
views-count3873 դիտում article-date 20:39 18-10-2016

Հորդանանում գտնվող Վադի Ռամ անապատը ընգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում

Վադի Ռամ անապատը զբաղեցնում է քարքարոտ անապատներ և ընդգրկում է 74 180 հեկտար տարածք: Անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա: Ամբողջ մակերևույթը հարթ չէ՝ զբաղեցնում են ձորեր, բլուրներ և լեռնային վայրեր։ Վադի Ռամ անապատում են նկարահանվել այնպիսի ֆիլեր, ինչպիսիք են «Լոուրենս Արաբացին», «Փոխակերպվողները», «Կարմիր մոլորակը», «Վերջին օրերը Մարսում», «Մարսեցին» և այլն: Անապատի տարածքի հիմնական մասը գտնվում է Վադի Ռամի հովտում: Անապատի ամենաբարձր լեռնագագաթը Ում ադ Դամ լեռն է՝ 1830 մետր բարձրության վրա: Այն գտնվում է Վադի Ռամ գյուղական բնակավայրից 30 կմ հեռավորության վրա: Վադի Ռամի անապատից տեսանելի է Կարմիր ծովը և Սաուդյան Արաբիայի սահմանը: Անապատի տարածքում գտնվող Վադի Ռամ գյուղի բնակիչները բեդվիններն են, որոնք արաբ ոչխարաբույծներ են: Կլիման չոր անապատային է: Վադի Ռամ անապատում օդի ջերմաստիճանը միջինում հասնում է 32 աստիճանի: Կենդանական բազմազանությունների հարցում անապատը աղքատիկ է: Հիմնականում տարածված են անապատային կենդանիները՝ օձերը, մողեսները և կարիճները: 2011 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության 35-րդ նստաշրջանում Վադի Ռամի անապատային տարածքը՝ ազգային պարկի կարգավիճակով ներգրավվել է Հորդանանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության օբյեկտների ցանկի մեջ:

Նմանատիպ նյութեր