Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերում հակակարկտային կայանքներից ներգործություններ են կատարվում
Մայիսի 2-ի ժամը 12.25-ից ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Արմավիրի և Արագածոտնի մարզերում ներգործություններ են կատարվում:
***
Մայիսի 2-ի ժամը 13.50-ից ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզում ներգործություն է կատարվում:
***
Մայիսի 1-ին, ժամը 00.34-ից մինչև ժամը 01.10-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 22 կայանքներից Արագածոտնի մարզի ՈՒջան, Արագածոտն, Կարբի, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Փարպի և Ղազարավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4602 կրակոց: