3683 դիտում
20:43 01-05-2016
Արթուր Գորոյանի էկիպաժը 2-րդն էր դասում
Ապրիլի 30-ին գերմանական «Նյուրբուրգրինգ» մրցուղում, որը մինչ 2013թ-ն ընդունել է F1-ի մրցարշավներ, կայացել է VLN օղակաձեւ մրցարշավների գերմանական ազգային առաջնության 2016-մրցաշրջանի 2-րդ մրցափուլը՝ DMV 4-Stunden-Rennen 4-ժամյա մրցարշավը:
Մրցարշավին Audi-ի գործարանային թիմի կազմում SP3T դասում մասնակցել է B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը:
Մրցարշավին նախորդած որակավորման մրցումներում ARM 001 լիցենզիայով հանդես եկող հայ ավտոարշավորդի Audi TT-ն 3-րդն էր:
Անձրեւային մրցարշավի ընթացքում տարատեսակ խնդիրների պատճառով թիմը նախ առաջ է թողել բոլոր մրցակիցներին, սակայն ի վերջո ոչ միայն կարողացել է ետ բերել կորցրածն, այլեւ՝ 1 դիրքով առաջադիմել է որակավորման համեմատ : Արդյունքում՝ Գորոյանն ու թիմակիցները 2-րդ ժամանակն են գրանցել SP3T դասում ու 48-րդը՝ ընդհանուր հաշվարկում՝ 179 մեքենաների թվում:
Նշենք, որ Գորոյանի հետ նույն էկիպաժում հանդես են եկել գերմանացիներ Ռուդլ Սփելխն ու Ռոլանդ Վաշկովը:
2 շաբաթ անց Արթուր Գորոյանը LMS Engeneering Team-ի կազմում Audi TT մեքենայով կմասնակցի ADAC ACAS H&R-Cup-ին՝ VLN-ի 3-րդ փուլին:
Իսկ մայիսի 26-29-ին՝ լեգենդար ADAC Zurich 24h Rennen մրցարշավին՝ Նյուրբուրգրինգի 24-ժամյա մարաթոնին:
Նմանատիպ նյութեր
2714 դիտում
20:02 03-11-2018
Արթուր Թովմասյանն ու Վահանգ Դավթյանն օղակների վրա 4-րդն ու 6-րդն են Աշխարհի առաջնությունում
9875 դիտում
13:12 22-03-2014
Հատուկ քննչական ծառայության պետի վարորդն իրեն վեր է դասում օրենքից
17260 դիտում
17:21 25-08-2015
Բնիկ երևանցու միակ հույսը Հանրապետության նախագահն է, քանի որ նա կարծում է, որ դատավորը իրեն վեր է դասում օրենքից
Այս բաժնից
745 դիտում
16:52 23-09-2024
«Աբովյան» ՔԿՀ-ում ազատազրկված կանայք իրենց ուժերն են չափել մի շարք մարզաձևերում
682 դիտում
14:45 23-09-2024
Երկրպագուների պատճառով «Ռոմայի» գլխավոր տնօրենը հրաժարական է տվել. ArmSport.am
1165 դիտում
13:32 23-09-2024
Ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան