211652_close_icon
views-count2846 դիտում article-date 20:02 03-11-2018

Արթուր Թովմասյանն ու Վահանգ Դավթյանն օղակների վրա 4-րդն ու 6-րդն են Աշխարհի առաջնությունում

Դոհայում շարունակվող մարմնամարզության Աշխարհի առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչներ հանդես են եկել օղակների վարժության եզրափակչում: Արթուր Թովմասյանը 14.766 միավորով ելույթն ավարտել է 4-րդ տեղում, եզրափակիչ նա անցել էր 3-րդ արդյունքով: Վահագն Դավթյանի վերջնական հորիզոնականն էլ 6-րդ է՝ 14.733 միավորով: Հաղթողի կոչումը օղակների վրա նվաճել է հույն մարզիկ Էլեֆտերիոս Պետրոունիասը 15.366 միավորով:

Նմանատիպ նյութեր