211652_close_icon
views-count9932 դիտում article-date 13:12 22-03-2014

Հատուկ քննչական ծառայության պետի վարորդն իրեն վեր է դասում օրենքից

Կան «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների վարորդներ, ովքեր երբևիցե չեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, հարգալից են վերաբերվում այլ վարորդներին ու հետիոտներին, իսկ կան «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների վարորդներ, ովքեր իրենց համարելով անպարտելի՝ արհամարհում են երթևեկության կանոնները և անհարգալից վերաբերմունք ցուցաբերում քաղաքացիների նկատմամբ: Մարտի 20-ին Բաղրամյան պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Toyota մակնիշի 001 NV 01 համարանիշի վարորդը վարում մեքենան հանդիպակաց երթևեկելի գոտով ու առանց ամրագոտու: Նա այնքան վստահ էր իր «ուժերի» վրա, որ այդ պահին վթարի վայրում աշխատող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների մոտ իրեն «զգում էր, ինչպես ձուկը՝ ջրում»: Երևի այս անգամ նրա բախտը բերեց, քանի որ ՃՈ աշխատակիցը զբաղված էր վթարի վայրում քաղաքացիների օգնությամբ վիրավորին հիվանդանոց տեղափոխելով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ հատուկ քննչական ծառայության հաշվեկշռում և սպասարկում է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ով, ի դեպ, դատախազության համակարգում համարվում է օրինապաշտ պաշտոնյա: Երևի թե վարորդը չէր համարձակվի Վ. Շահինյանի ներկայությամբ նման խախտում անել: Ի դեպ, 2013 թվականին Վ. Շահինյանի վարորդը Արշակունյաց փողոցում վրաերթի էր ենթարկել հոտիոտնի և փախուստի չէր դիմել. նրան օգնել էր տեղափոխել հիվանդանոց: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր