17338 դիտում
17:21 25-08-2015
Բնիկ երևանցու միակ հույսը Հանրապետության նախագահն է, քանի որ նա կարծում է, որ դատավորը իրեն վեր է դասում օրենքից
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Երևան քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ Լևոն Թելոյանի բաց նամակը՝ ուղղված հանրությանը.
«Հանդիսանում եմ 2003թ.-ից ողջ Պռոշյան 19 հասցեի սեփականատեր՝ գրանցված իրավունքով:
Մի հատվածը 1994թ.-ին նվիրել են, իսկ մնացածը 2002թ.-ին գնել ենք ողջ տարածքը՝ հասցեն: Կառուցել եմ հասարակական սննդի օբյեկտ Քարանձավ անունով և աշխատում ու ապրում ենք ընտանիքով, այդ բիզնեսով և այդ տարածքում ապրում ենք: 2003թ.-ին մեր հասցե են այցելել երկու հոգի՝ ինչպես հետո ենք իմանում վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը և իր ամուսինը՝ Գագիկ Խուդավերդյանը: Մեզ հայտնեցին, որ տարածքը իբր իրենց սանիկինն է, և կա կտակ ԱՄՆ-ից, որով նրանց սանիկը հանդիսանում է 2-րդ հարկի սեփականատերը և հողի սեփականատերը: Ես ասացի, որ հասցեն գնել եմ նոտարով, օրինական ճանապարհով, չկա ոչ մի սեփականատեր: Բայց Կարինե Հակոբյանը սպառնաց և հայտնեց, որ դու դեռ չգիտես, թե ես ինչ կարող եմ անել, առաջարկեց, որ իրեն տանք 70.000$ և իրենք չեն անհանգստացնի: Դրանից հետո ապօրինաբար վճիռներ կայացրեցին նրա միջամտությամբ այժմ որոշել են ինձ հանել իմ տարածքից, խլել են սեփականությունը: Հետագայում ես դիմեցի քրեական գործ հարուցելու նպատակով, բայց հարուցված քրեական գործերը նա դատարանում, որոշումները քրեական գործերի հարուցման վերացնում էր, դատախազի կողմից հարուցված քրեական գործը:
Կեղծ կտակով, կեղծիքներով տիրացավ իմ սեփականությանը և այժմ էլ ինձ են ցանկանում վտարել իմ օրինական սեփականությունից:
Իմ հանդեպ է հարուցվել քրեական գործ այն բանի համար, որ թե ինչու եմ օգտագործում իմ տարածքը: Արդարադատություն իրականացնող Կարինե Հակոբյան, արդարադատություն իրականացնող անձը զբաղված է ապօրինություններ իրականացնելով, խաբելով և դուրս հանելով մի ողջ ընտանիք իր սեփականությունից իր կամ իր սանիկի համար՝ ԱՄՆ քաղաքացու համար: Խնդրում եմ իրավապահ և աչալուրջ բոլոր մարմիններին, կառույցներին և այլ անձանց միջոցներ ձեռնարկել այդ խնդրի իրավական և օրինական լուծմանը և համապատասխան պատասխանատվության ենթարկելու այն կատարողներին, հանձին՝ Կարինե Հակոբյանի»:
[img]/ups/images/05197580014405087256942.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
9986 դիտում
13:12 22-03-2014
Հատուկ քննչական ծառայության պետի վարորդն իրեն վեր է դասում օրենքից
8002 դիտում
18:09 03-07-2023
«Սևան» քրեակատարողական հիմնարկի պետը ջայլամի կեցվածք է ընդունել ու իրեն վեր է դասում օրենքից
Այս բաժնից
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
904 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի