Ֆիլիպիններում ազատ են արձակվել ահաբեկիչների կողմից գերեվարված ինդոնեզացիները
Այս տարվա մարտի վերջին Ֆիլիպիններում «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման կողմից պատանդ վերցված Ինդոնեզիայի 10 քաղաքացիներին, ովքեր նավաստիներ են, հաջողվել է ազատ արձակել, հաղորդում է Tass-ը:
Իսլամիստական խմբավորումը նրանց գերեվարել էր երկրի հարավում՝ հարձակվելով Ինդոնեզիայի Կալիմանտան նահանգի նավահանգստից դուրս եկած և դեպի Ֆիլիպիններ ուղևորվող բուքսիրային նավի վրա:
Խմբավորումը ստեղծվել է 1990-ականներին՝ «Ալ-Քաիդա»-ից ստացած ֆինանսական միջոցներով: Ֆիլիպինյան հետախուզության տվյալներով՝ խմբավորման կազմում ներկա պահին կա մոտ 400 անդամ: