211652_close_icon
views-count6453 դիտում article-date 21:12 20-11-2021

Գերեվարված զինծառայողները 13-ից շատ են, անհետ կորածների մեծ մասը գերեվարված են․ Սիրանուշ Սահակյան. Սպուտնիկ Արմենիա

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են, «Սպուտնիկ Արմենիա» -ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«ՀՀ ՊՆ-ի հրապարակած տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին 4 անձի վերաբերյալ արդեն իսկ գանգատներ բացել ենք, սակայն հասկանալի է, որ բոլոր անհետ կորած կամ գերեվարված անձանց առնչությամբ նաև միջպետական գանգատի շրջանակում թարմացումներ տեղի կունենան»,- նշել է նա։

Իրավապաշտպանները մշտական կապի մեջ են հայ ռազմագերիների խնդրով զբաղվող լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։ Սահակյանի խոսքով` գրասենյակն արդեն իսկ ձեռք է բերել որոշակի տեղեկություններ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հրահրած ագրեսիայի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերում ներգրավված անձանց վերաբերյալ, շուտով միջպետական գանգատի շրջանակում նոր գերեվարվածների խնդիրը կներկայացվի Եվրոպական դատարանին։

Նմանատիպ նյութեր