Ֆիլիպիններում 5 ամիս առաջ ԻՊ ահաբեկիչների կողմից զավթված Մարավին լիովին ազատագրվել է
Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզան հայտարարել է, որ երկրի զորքերն ամբողջովին ազատագրել են Մարավի քաղաքն իսլամիստ ահաբեկիչներից։ Այդ մասին հաղորդել է CNN Philippines-ը։
«Մենք հայտարարում ենք Մարավիում բոլոր ռազմական օպերացիաների ավարտը»,-հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 22-ին ֆիլիպինցի զինվորականներն իրականացրել են Մարավիում վերջին օպերացիան՝30 ահաբեկիչների որոնման հատուկ գործողությունը, իսկ բոլոր պատանդառված քաղաքացիներն ազատ են արձակվել։
Նշենք, որ 5 ամիսների ընթացքում սպանվել է մոտ 900 ԻՊ գրոհային։