ԱՄՆ-ն մտադիր է ավիահարվածներ հասցնել Ֆիլիպիններում գտնվող ահաբեկիչների դիրքերին
Միացյալ Նահանգները մտադիր է ավիահարվածներ հասցնել Ֆիլիպիններում «Իսլամական պետության» դիրքերին։ Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին։
Նշվում է, որ օպերացիայի ծրագիրը կարող է հրապարակվել արդեն օգոստոսի 8-ին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ օդային հարվածները, ամենայն հավանականությամբ, կհասցվեն անօդաչու սարքերի միջոցով։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆֆ Դևիսը հիեցրել է, որ Վաշինգտոնը շուրջ 15 տարի է, ինչ աջակցություն է ցուցաբերում այդ հարցում Ֆիլիպինների իշխանություններին։
Միայն այս տարվա հունիս ամսին ԱՄՆ-ն Ֆիլիպիններին է փոխանցել մի քանի հարյուր միավոր զենք՝ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարելու համար։