211652_close_icon

Ուկրաինային մատակարարվող զենքի հարցում այլևս չկան սահմանափակումներ ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ մեր, ո՛չ էլ ամերիկացիների կողմից. Մերց

views-count784 դիտում article-date 21:45 26-05-2025
ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Այլևս չկան սահմանափակումներ Ուկրաինային մատակարարվող զենքի տիրույթում` ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ մեր, ո՛չ էլ ամերիկացիների կողմից: Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, այդ թվում, օրինակ, հարվածներ հասցնելով ռուսական տարածքում գտնվող ռազմական դիրքերին։ Մինչև որոշակի պահ նա չէր կարող դա անել», - ասել է Մերցը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր