8601 դիտում
18:27 21-04-2016
Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ մի քանի բրիգադներով սկսվել է Սիսիան-Գորիս ավտոճանապարհի մարդաբոյ փոսերի վերացումը. երթևեկությունը դառնում է անվտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 21-ին, վաղ առավոտից Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհի Սիսիան- Գորիս ճանապարհահատվածում մի քանի աշխատանքային խմբերով Սիսիանի, Գորիսի ճանշինականները սկսել են ճանապարհի մարդաբոյ փոսերի կապիտալ փոսալցման աշխատանքներ իրականացնել:
Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները Կապի և տրասպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ վերահսկում է «Հայավտոճան»-ի տնօրեն Աշոտ Արշակյանը:
Աշխատանքներին ինտերնետ կապի միջոցով օնլայն հետևում է նախարար Գ. Բեգլարյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ճանշինի աշխատակիցները նման թափով շարունակեն իրենց աշխատանքը, ապա օրերի ընթացքում նշված հատվածում առաջացած մարդաբոյ փոսերը կանցնեն հիշողության գիրկը և կմնան որպես անցյալի դառը ցնցումներ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16867 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ