211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ՝ ողջ գիշեր Թբիլիսյան խճուղում սկսվել են «մարդաբոյ» փոսերի վերացման աշխատանքները, որոնք տեղում ղեկավարում էին Քանաքեռ-Զեյթունի թաղապետն ու շինբարեկարգման վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count760 դիտում article-date 12:41 14-02-2026
Այսօր՝ փետրվարի 14-ին, ողջ գիշեր՝ մինչև լուսաբաց, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման աշխատակիցները սկսել են համատարած աշխատանքներ՝ կապված Երևանում փոսալցման հետ։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թափով աշխատանքները կատարվում են Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում։

Ամբողջ գիշեր Թբիլիսյան խճուղում իրականացվում էին անորակ ասֆալտի հեռացում հատուկ տեխնիկայի միջոցով և այսօր գիշերը նույնպես աշխատանքները կշարունակվեն, իսկ հետո եղանակի տաքանալուն պես կսկսվեն փոսալցման աշխատանքները։

Աշխատանքները տեղում ղեկավարում էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն ու Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը։

Շինարարության և բարեկարգման աշխատակիցները անվտանգությունը տեղում ապահովելու նպատակով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով տեղում ծառայություն էին իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, որպեսզի որոշ «վայ» վարորդներ չխոչընդոտեն նրանց աշխատանքը, ինչու չէ նաև վրաերթի չենթարկեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր